Նիկոլ Փաշինյանը 20-հոգանոց պատվիրակություն է ուղարկում Ֆրանսիա

Նիկոլ Փաշինյան
ՀՀ պատվիրակությունը Լիոն քաղաքում կմասնակցի հայ–ֆրանսիական համաժողովին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 20-հոգանոց պատվիրակություն է ուղարկում Ֆրանսիա։ Վարչապետի որոշումը հրապարակվել է կառավարության e-gov.am հարթակում։
Նշվում է, որ համաժողովը կանցկացվի հունիսի 28-ից հուլիսի 1-ը Լիոն քաղաքում։
Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռոբերտ Խաչատրյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական Մանե Ադամյանը և այլք։
Վերադառնալուց հետո Վաչե Տերտերյանը պետք է եռօրյա ժամկետում գործուղման արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմ և ԱԳՆ։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մեկնում է Ղազախստան