ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. Կոտայքում քաղաքացիներն ինքնակամ զենք-զինամթերք են հանձնել ոստիկանություն, տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ենթակա բաժիններում արձանագրվել է 9 դեպք։ Հրազդանի, Բյուրականի ու Չարենցավանի բաժինների քրեական հետախույզների, համայնքային ոստիկանների և հերթապահ մասի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել են «Կալաշնիկով» ինքնաձիգի, թմբուկավոր ատրճանակի և տարբեր տեսակի ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր։
Ոստիկանությունը շարունակում է հորդորել ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։