«Ինտերի» և Մխիթարյանի միջև պայմանագրի ստորագրումը ձգձգվում է. պատճառը հայտնի է

Հենրիխ Մխիթարյան
«Ռոմայի» հետ գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև հունիսի 30-ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը Միլանի «Ինտեր» ձգձգվում է: Այս մասին գրում է «La Gazzetta dello Sport» թերթը։
Ինչպես նշում է պարբերականը, պատճառն այն է, որ 33-ամյա հայ ֆուտբոլիստի և «Ռոմայի» միջև կնքված պայմանագիրը գործելու է մինչև այս տարվա հունիսի 30-ը:
Սպասվում է, որ Մխիթարյանին որպես «Ինտերի» ֆուտբոլիստ պաշտոնապես կներկայացնեն հաջորդ շաբաթ:
Հունիսի 22-ին Հենրիխ Մխիթարյանը բուժզննում է անցել Միլանի ակումբում:
Նշենք, որ «Ռոմայի» կազմում Հենրիխ Մխիթարյանը նախորդ մրցաշրջանում մասնակցել է 44 հանդիպման` դառնալով 5 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Բացի այդ, Հայաստանի հավաքականի նախկին ավագը նվաճել է Լիգայի կոնֆերենցիաների գավաթը։
«Հենրիխ, մի՛ հեռացիր». «Ռոմայի» երկրպագուները խնդրանքով դիմել են Մխիթարյանին