ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Հունիսի 27-ից ժամանակավորապես կփակվի Ազատության պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց (Լամբադա) տրանսպորտային հանգույցի՝ Կոմիտասի պողոտա-Ազատության պողոտա ուղղությունը։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Ըստ հաղորդագրության` պատճառը հանգույցի նորոգման աշխատանքներն են։
Հիշեցնենք, որ գործընթացի 1-ին փուլը մեկնարկել էր Ազատության պողոտայից Դ․ Անհաղթի փողոց (դեպի Զեյթուն), իսկ 2-րդ փուլը՝ Դ. Անհաղթ փողոցից- Ազատության պողոտա (դեպի նախկին Ռայկոմ) ուղղությունների նորոգմամբ: Այդ հատվածներում աշխատանքներն արդեն ավարտվել են, ճանապարհները վերաբացվել են: Տրանսպորտային հանգույցի 3-րդ ուղղությունը վերաբացելու և 4-րդ ուղղությունը ժամանակավորապես փակելու վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի լրացուցիչ: