Երևանի նորակառույցների շուրջ վեճերը չեն դադարում։ Մարզերը մոռացության են մատնվել, բոլորը ցանկանում են հենց մայրաքաղաքում կառուցապատում իրականացնել։ Մինչդեռ Երևանի հաստատված գլխավոր հատակագծի գործողության ժամկետը վաղուց լրացել է, քաղաքի գլխավոր ճարտարապետի աթոռը վաղուց դատարկ է, իսկ անհետաձգելի լուծում պահանջող խնդիրները՝ շատ։
ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ճարտարապետության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, բազմաթիվ համամիութենական և միջազգային մրցանակների դափնեկիր Հրաչ Պողոսյանը բոլոր երևանցիներին հուզող այս հարցերի շուրջ կխոսի Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հունիսի 24-ին` ժամը 12: 00-ին։
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։