ՀՀ պաշտպանության նախարարը մեկնել է Մոսկվա

Սուրեն Պապիկյանը մասնակցելու է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` Պապիկյանը մասնակցելու է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին, որը կայանալու է հունիսի 24-ին։
ՀՀ պաշտպանության նախարարը ՌԴ էր մեկնել նաև փետրվարին, հանդիպել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։