Հեղուկ վառելիքի ոլորտում հոկտեմբերի 1-ից ստուգումներ կսկսվեն

Լցակայաններում ստուգաչափված տարաները կտեղադրվեն ու կկիրառվեն ստուգումների հետ միաժամանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը 2022 թվականի հոկտեմբերի 20-ից իրավունք կունենա ստուգումներ իրականացնել ավտոմոբիլային և ավիացիոն բենզինի, դիզելային և նավային վառելիքի, ինչպես նաև ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքի ու մազութի իրացման շուկաներում։
Համապատասխան որոշումն ընդունվել է այսօր ՀՀ կառավարության նիստում։
Որոշմամբ հաստատվել է նաև անհրաժեշտ փորձաքննությունների, տեսազննումների կարգերն ու չափորոշիչները, ինչպես նաև վառելիքի նշված տեսակներին ներկայացվող պահանջները։
Բենզինն ու դիզվառելիքն էլի են թանկանալու. ՏՄՊՊՀ–ն ուսումնասիրել է թանկացման պատճառները
Հիշեցնենք, որ մինչ այդ, 2022 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ, կառավարությունն արդեն հաստատել է հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերում ստուգաչափված տարաների տեղադրման և կիրառման անվտանգության պահանջները, որոնք ևս ուժի մեջ են մտնելու 2022 թվականի հոկտեմբերի 20-ից:
Այդ որոշման համաձայն` հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերում (լցակայաններում) վաճառողը պարտավոր է ունենալ ստուգաչափված տարա և սպառողի պահանջով հեղուկ վառելիքի վաճառքն իրականացնել այդ տարայի միջոցով:
Մրցակցային մարմինը ստուգումներ է կատարում բենզինի, դիզվառելիքի ու ավիավառելիքի շուկաներում
Նախորդ որոշումը, սակայն, ավիացիոն բենզինի ու նավերի համար նախատեսված վառելիքի ոլորտը չէր ներառում։ Այսօր ընդունված որոշմամբ շտկվել է նաև այս բացը։