Հայաստանը Էկվադորի համար չեղարկում է վիզայի ռեժիմը

Էկվադոր
Էկվադորի քաղաքացիները կկարողանան Հայաստան այցելել 180 օրով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Հայաստանը Էկվադորի համար չեղարկում է վիզայի ռեժիմը։ Համապատասխան որոշման նախագիծն ընդունվեց ՀՀ կառավարության նիստում։ Ավելի վաղ Էկվադորը, ի թիվս ավելի քան 150 այլ երկրների, չեղարկել է վիզայի ռեժիմը Հայաստանի համար։
Որպես փոքր և բաց երկիր` Էկվադորը առանց վիզայի ռեժիմ է սահմանել բոլոր երկրների հետ, բացի մի շարք աֆրիկյան պետություններից, ինչպես նաև Աֆղանստանի, Պակիստանի, Բանգլադեշի, Իրաքի։
Հարավային Ամերիկայի երկրներից Հայաստանն առանց վիզայի ռեժիմ ունի Բրազիլիայի, Արգենտինայի և Ուրուգվայի հետ, աշխատանքներ են տարվում Պերուի հետ առանց վիզայի ռեժիմ հաստատելու համար։
Այսպիսով` Էկվադորի քաղաքացիները կկարողանան Հայաստան այցելել 180 օրով։ Որոշումն ուժի մեջ է մտնում այսօրվանից։