ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Նորվեգիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, նորվեգականը` ԱԳՆ պետքարտուղար Էիվինդ Վադ Պետերսսոնը։
Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-նորվեգական երկկողմ օրակարգի հարցեր, արժևորել հարաբերությունների հետագա զարգացումը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, հատկապես տնտեսական կապերում։
Նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված ներկա իրավիճակին։ Այդ համատեքստում նախարարի տեղակալը ընդգծել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի կարևորությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։