ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. Բուդապեշտում ընթացող ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Վարսենիկ Մանուչարյանն անձնական ռեկորդ է սահմանել։
Լողորդուհին բատերֆլայ մրցաձևում 50 մ լողուղյակն անցել է 28.8 վայրկյանում։ Նա 93 մարզիկների մրցավեճում զբաղեցրել է 43 –րդ հորիզոնականը:
Վաղը Մանուչարյանն իր ուժերը կչափի 50 մ ազատ լողաոճում:
Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Արթուր Բարսեղյանը 50 մ ազատ լողաոճում 23.5 արդյունքով 90 մասնակիցների պայքարում գրավել է 55 –րդ տեղը: