ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Գերմանիայի կառավարությունը մտավախություն ունի, որ Ռուսաստանը «Հյուսիսային հոսք» խողովակաշարի ամենամյա տեխնիկական սպասարկման շրջանակում կարող է ամբողջությամբ դադարեցնել դեպի Գերմանիա գազի մատակարարումը։ Այս մասին գրում է Financial Times-ը, որի հրապարակումից հատվածներ է մեջբերում ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, որ մի շարք եվրոպական երկրներ գազի մատակարարման կրճատումը կապված է այն բանի հետ, որ վերանորոգումից հետո Siemens շարժանիվները չեն վերադարձվում։ Դրանք օգտագործվում էին «Հյուսիսային հոսք» գազի մատակարարման համար, ռուսական կողմից որևէ կանխամտածված բան չի արվում։
«Պաշտոնյաները մտավախություն ունեն, որ «Գազպրոմը» կարող է ամբողջությամբ դադարեցնել գազի մատակարարումը, քանի դեռ «Հյուսիսային հոսքը» վերանորոգման է կանգնած, ինչը կվտանգի Գերմանիայի ջանքերը կապված ձմեռային ջեռուցման սեզոնին ընդառաջ գազապահեստարանները լցնելու հետ»,- ասվում է պարբերականը հաղորդագրության մեջ։
Ներկա պահին գերմանական գազապահեստարանների հագեցվածությունը 58% է, կառավարությունն ուզում է, որ մինչև նոյեմբերի 1-ը այն կազմի 90%։ Սակայն «Հյուսիսային հոսքի» հետ կապված խնդիրների պատճառով գազ ներկրողները ստիպված են պակասող ծավալները գնել ավելի բարձր գնով։
ԳԴՀ-ի էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ կառավարությունը «սերտ կապ է պահպանում գազ վաճառողների հետ, որոնք նախապատրաստվում են այդ օրվան», նկատի ունենալով հուլիսի 11-ը (վերանորոգման աշխատանքների մեկնարկի օր)։