Ֆրանսիան շարունակում է ռուսական գազ ներկրել, ուղղակի` քիչ

Գազատար խողովակ
Ռուսական գազի ներմուծումը Ֆրանսիա նվազել է, բայց չի դադարեցվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Ֆրանսիանշարունակում է ռուսական գազ ներկրել, ուղղակի քիչ քանակությամբ։ Այս մասին BFMTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի էներգետիկ փոխակերպումների նախարար Ագնես Պանիե-Ռունաշեն։
«Ռուսական գազի ներկրումը նվազել է, բայց չի դադարեցվել։ Այսօր մենք գտնվում ենք մի իրավիճակում, որ շարունակում ենք ներկրել ռուսական գազը, բայց ավելի քիչ քանակությամբ»,- ասել է նախարարը։
Նա նաև հավելել է, որ Ֆրանսիան տեսականորեն կարող է առանց ռուսական գազի: Դա կախված է Նորվեգիայից և Ալժիրից գազի մատակարարումներից ։
Հիշեցնենք` փետրվարի24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 120-րդ օրը։