ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. Հեռուստաալիքների հեռարձակումը խափանվել էր հեռուստաաշտարակի հոսանքազրկման պատճառով, տեղեկացնում է «Արմենպրեսը»։
Նշվում է, որ ուժեղ քամու պատճառով հոսանքազրկվել էր հեռուստաաշտարակը, ինչի արդյունքում խափանվել էր ամբողջ հանրային մուլտիպլեքսը և այն ռադիոընկերությունները, որոնց ալեհավաքները գտնվում են հեռուստաաշտարակում:
Այս պահին հեռարձակումը վերականգնվել է:
Նշենք, որ նույն քամու հետևանքով Երևանի տարբեր վարչական շրջաններում վնասվել են շինությունների տանիքներ և ծառեր, պոկվել էլեկտրական լարեր։ Քամու հետևանքով վնասներ են արձանագրվել մասնավորապես Երևանի Աջափնյակ, Էրեբունի և Կենտրոն վարչական շրջաններում: