ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած «Sada Cup» միջազգային բասկետբոլի մրցաշարի բացման խաղում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց ԱՄՆ-ի թիմին 94։59 հաշվով։
«Sada Cup» միջազգային բասկետբոլի մրցաշարի բացման խաղում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց ԱՄՆ-ի թիմին
© Sputnik / Asatur Yesayants
Հանդիպման լավագույն խաղացող ճանաչվեց Անդրե Սպայթ Մկրտչյանը, որին մրցանակը հանձնեց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Զոհրաբյանը։
Մեր ընտրանին իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 25-ին, կմրցի Իրանի հետ։
«Sada Cup» միջազգային բասկետբոլի մրցաշարի բացման խաղում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց ԱՄՆ-ի թիմին
© Sputnik / Asatur Yesayants
Նշենք, որ մրցաշարը պետք է մեկնարկեր 17:00-ին նախատեսված Իրան-Սիրիա խաղով, սակայն Իրանի հավաքականի չվերթի հետաձգման պատճառով այդ խաղը հետաձգվել էր և կանցկացվի հունիսի 24-ին: