Առողջապահության համաշխարհային ցանցը կապիկի ծաղիկի բռնկումը համավարակ է հայտարարել

Թեստավորում
Ըստ կազմակերպության` եթե միջոցներ չձեռնարկվեն հիվանդության շարունակական տարածումը կասեցնելու համար, շատերը կդառնան կույր և հաշմանդամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Առողջապահության համաշխարհային ցանցը (WHN) կապիկի ծաղիկի բռնկումը հայտարարել է համավարակ։ Տեղեկությունը հրապարակվել է կազմակերպության կայքում։
58 երկրներում արդեն գրանցվել է կապիկի ծաղիկի 3417 հաստատված դեպք։ Համավարակն արագ տարածվում է մի քանի մայրցամաքում։ Կազմակերպությունը երկրներին կոչ է արել անհապաղ և համաձայնեցված գլոբալ գործողություններ ձեռնարկել:

«Եթե միջոցներ չձեռնարկվեն շարունակական տարածումը կասեցնելու համար, միլիոնավոր մարդիկ կմահանան, իսկ շատերը կդառնան կույր և հաշմանդամ»,- ասվում է հաղորդագրությունում:

WHN-ը խորհուրդ է տալիս իրազեկել հանրությանը, ընդլայնել թեստավորման հասանելիությունը:
Նշենք, որ ԱՀԿ-ն ամբողջ աշխարհում գրանցել է հիվանդության ավելի քան 3 հազար հաստատված դեպք։ Վարակի դեպքեր կան Ֆրանսիայում, Շվեդիայում, Իտալիայում, Ավստրալիայում, Կանադայում, Գերմանիայում, Նիդեռլանդներում, Շվեյցարիայում, Իսպանիայում, ԱՄՆ-ում, Սլովենիայում, Չեխիայում, Վրաստանում և այլ երկրներում։
ԵՄ-ն մտադիր է կապիկի ծաղիկի դեմ ավելի քան 100 հազար պատվաստանյութ գնել