ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի որդին հավակնում է Ռուսաստանում McDonald's ռեստորանային ցանցի արտոնագրմանը, գրում է Forbes-ը։
Ռուսաստանում հունիսի 12-ին ռեբրենդինգից հետո բացվել է McDonald's արագ սննդի ռեստորանների ցանցը, որը կոչվում է Вкусно и точка։ Ռեստորանների ցանցի նոր սեփականատեր է դարձել Ալեքսանդր Գովորը, որը կառավարում է Սիբիրում McDonald's 25 ռեստորանների ֆրանչայզը։
«Աղբյուրները Forbes-ին հայտնել են, որ ֆրանչայզի համար վեց դիմորդներից մեկը Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանի որդին է։ Արմեն Սարգսյանն ունի երկու որդի՝ Վարդանն ու Հայկը, հայտնի չէ, թե նրանցից որ է եղել»,- գրում է թերթը։
Հաշվի առնելով, որ Սարգսյանի կրտսեր որդի Հայկի հարսնացուն ռուս գործարարի դուստր է, որի անունը հայտնի չէ, ամենայն հավանականությամբ, հենց նա է մտադրվել գնել ֆրանչայզը։
Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել 2022 թվականի հունվարին։