ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Ռուսական հրթիռային զորքերն ու հրետանին ոչնչացրել են Նիկոլաևի վառելիքային տերմինալը, որը վառելիք էր մատակարարում ուկրաինական բանակին։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ ՊՆ-ն։
«Հրթիռային զորքերով ու հրետանիներով խոցվել են Ուկրաինայի զինված ուժերի կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 253 շրջան, ինչպես նաև զինամթերքի վեց պահեստ ԼԺՀ Լիսիչանսկ, Վերխնեկամենկա, Միրնայա Դոլինա, Լոսկուտովկա և Պոսյոլովկա բնակավայրերի շրջանում», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ ռուսական հակաօդային պաշտպանությունը խոցել է ուկրաինական ՄիԳ-29 կործանիչը և Սու-25 գրոհիչը, 16 անօդաչու թռչող սարք, «Տոչկա-Ու» երեք հրթիռ և համազարկային կրակի ռեակտիվ համակարգի 14 արկ:
Բացիայդ, խոցվել են նաև համազարկային կրակի համակարգի 14 ռեակտիվ արկեր:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 119-րդ օրը։