Վահագն Խաչատուրյանը և Մարտին Գալստյանը քննարկել են ֆինանսական շուկային վերաբերող հարցեր

ՀՀ նախագահը շեշտել է առկա իրողությունների պայմաններում ճկուն դրամավարկային քաղաքականության իրականացման կարևորությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Հայաստանի ֆինանսական շուկային վերաբերող մի շարք հարցեր են քննարկել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմը` հավելելով, որ Խաչատուրյանն ու Գալստյանը հանդիպել են այսօր։
«Մարտին Գալստյանը նախագահին մանրամասներ է ներկայացրել հայկական դրամի և արտարժույթների փոխարժեքի տատանումների ռիսկերի և դրանց վերահսկելիության մասին: ԿԲ նախագահն անդրադարձել է նաև արժութային շուկայում հակամրցակցային դրսևորումներին և կենտրոնական բանկի կողմից նման երևույթները բացառող միջոցառումներին և պատժամիջոցներին»,–ասված է հաղորդագրության մեջ։
Խաչատուրյանը շեշտել է առկա իրողությունների պայմաններում ճկուն դրամավարկային քաղաքականության իրականացման կարևորությունը։ Նա բարձր է գնահատել հայաստանյան ֆինանսական շուկայում կենտրոնական բանկի կայունացնող և հավասարակշռող դերակատարությունը:
Արտարժույթի փոփոխությունը կազդի՞ գների վրա. Ամիրխանյանը` հայաստանյան պարադոքսների մասին