Վաղարշակ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Հայրենականում զոհվածների հիշատակին

Վաղարշակ Հարությունյանը Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցել Հայրենականում զոհվածների հիշատակին
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik. ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը, դեսպանության ներքո ռազմական կցորդ գեներալ-մայոր Արմեն Լալայանը և դեսպանության դիվանագետներն այսօր ծաղիկներ են խոնարհել Մոսկվայի «Հաղթանակ» թանգարանում տեղադրված «Վիշտ» հուշակոթողի դիմաց՝ հարգանքի տուրք մատուցելով Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին։
տեղեկությունը հայտնում են Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունից։
Վաղարշակ Հարությունյանը Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցել Հայրենականում զոհվածների հիշատակին
Ծաղիկների խոնարհման արարողությանը հաջորդել է մոմավառությունը։
Հիշեցնենք՝ հունիսի 22-ը Ռուսաստանում նշվում է որպես Սգո և հիշատակի օր։ Հայրենական պատերազմին մասնակցել է շուրջ 600 հազ․ հայորդի, նրանցից 314 հազարը չի վերադարձել։