Ուկրաինայի ԶՈւ-ն տարհանել է ամերիկացի ու բրիտանացի սպանված և վիրավոր վարձկաններին. ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ-ն նշում է, որ տարահանումն իրականացրել են, որպեսզի վիրավոր ու սպանված վարձկանները չհայտնվեն ռուսական ստորաբաժանումների մոտ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. ԱՄՆ-ից ու Մեծ Բրիտանիայից Ուկրաինա եկած մոտ 30 վիրավոր և 8 սպանված վարձկաններ տարհանվել են ԴԺՀ-ում: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։

«Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Նիկոլաևկայի շրջանում, 14-րդ ու 24-րդ մեխանիզացված բրիգադների ստորաբաժանումների ջախջախման սպառնալիքի հետ կապված, ուկրաինական հրամանատարությունը գիշերը տարհանել է մինչև 30 վիրավոր և ութ սպանված ամերիկացի ու բրիտանացի վարձկանների, որպեսզի թույլ չտա, որ նրանք Ռուսաստանի ԶՈւ ստորաբաժանումների մոտ հայտնվեն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 119-րդ օրը։