Թուրքական ԶԼՄ-ն հայտնել է երկրի հյուսիս-արևելքում ռուսական ԱԹՍ հայտնաբերելու մասին

ԱԹՍ «Օռլան». Արխիվային լուսանկար
Թուրքական ուժայինները պարզել են, որ ԱԹՍ-ն ՌԴ արտադրության «Օռլան-10» հետախուզական անզեն նմուշ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Թուրքիայի հյուսիս-արևելյան հատվածում ռուսական «Օռլան-10» ԱԹՍ է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին։

«Կյուրտունսկի շրջանի Տիլկիչեկ գյուղի և Կազիկբելի հարթավայրի միջև գտնվող լեռնային տեղանքում, գետնի վրա քաղաքացիները վնասված անօդաչու թռչող սարք են տեսել։ Ըստ ծանուցման` տարածաշրջան ուղարկված ուժայինները պարզել են, որ թևերի մոտ 3 մետր բացվածքով անօդաչու թռչող սարքը ռուսական արտադրության «Օռլան-10» հետախուզական անզեն նմուշ է»,- գրում է Cumhuriyet պարբերականը։

Կայքը պնդում է, որ ԱԹՍ-ն այդ շրջան է «ժամանել» Ուկրաինայի կամ սիրիական տարածաշրջանի հետ ազդանշանը կորցնելուց հետո։
Թերթը հաղորդում է, որ դեպքի վայրից անվտանգության ուժերի առգրավված անօդաչու սարքը փորձաքննության համար ուղարկվել է Անկարա։