Ռուսաստանը մարտից ի վեր Ուկրաինա Է հասցրել գրեթե 35 հազար տոննա օգնություն․ ՌԴ ՊՆ

Արխիվային լուսանկար
Ընդամենը հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր տարհանվել է ավելի քան 2 միլիոն մարդ, որոնցից գրեթե 322 հազարը երեխաներ են:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Ռուսաստանն Ուկրաինա Է հասցրել գրեթե 35 հազար տոննա անհրաժեշտ օգնություն, չորեքշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը:
2022 թվականի մարտի 2-ից սկսած Ռուսաստանի Դաշնությունը Ուկրաինա է առաքել է 34 872,2 տոննա առաջին անհրաժեշտության իրեր, սննդամթերք, դեղամիջոցներ և բժշկական նշանակության արտադրանք, անցկացվել է 1201 մարդասիրական ակցիա, այդ թվում, անցած մեկ օրվա ընթացքում, չորս ակցիա Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում, ինչպես նաև Զապորոժիեի, Խարկովի և Խերսոնի մարզերում, որոնց ընթացքում խաղաղ բնակչությանը փոխանցվել է 253,5 տոննա մարդասիրական օգնություն:
2022 թվականի հունիսի 22-ից չորս հումանիտար ակցիա է անցկացվում Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում, ինչպես նաև Զապորոժիեի մարզում, որոնց ընթացքում բնակչությանը փոխանցվում է 183,1 տոննա առաջին անհրաժեշտության իրեր և սննդամթերք»,-ասել է Միզինցևը:
Չնայած պաշտոնական Կիևի կողմից ստեղծված բոլոր դժվարություններին, անցած օրվա ընթացքում առանց ուկրաինական կողմի մասնակցության Ուկրաինայի վտանգավոր շրջաններից և Դոնբասի հանրապետություններից Ռուսաստանի Դաշնության տարածք է տարհանվել 23 775 մարդ, այդ թվում՝ 3 676 երեխա, հավելել Է գեներալը:
Նա հստակեցրել է, որ հատուկ ռազմական գործողության սկսվելուց ի վեր տարհանվել է ավելի քան 2 մլն մարդ, որոնցից գրեթե 322 հազարը երեխաներ են: ՌԴ սահմանը հատել է 308 հազար անձնական ավտոմեքենա։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 119-րդ օրը։