Հունիսի 23-25-ը Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Նուր-Սուլթանում նախանշված է Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նիստը։
Հիշեցնենք` Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում Եվրասիական զարգացման բանկի ղեկավար Նիկոլայ Պոդգուզովը հայտարարել էր, որ պարենային անվտանգության ապահովման նպատակով ԵԱՏՄ ողջ տարածքում լոգիստիկ համալիրների կառուցման նախագիծը բանկի հաշվարկներով կարժենա շուրջ 11 միլիարդ դոլար և կիրականացվի առաջիկա հինգ տարիների ընթացքում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵԱԶԲ-ն ԵԱՏՄ երկրների կառավարությունների հետ համատեղ իրականացնում է Հյուսիս-հարավ երթուղու ֆիզիկական և թվային ենթակառուցվածքների համատեղման նախագիծ՝ Սուեզի ջրանցքն իբրև այլընտրանք օգտագործելու համար։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս հունիսի 21-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացված Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում անդրադարձել էր պարենային անվտանգության խնդրին` այդ համատեքստում կարևորելով ԵԱՏՄ համատեղ լոգիստիկ կենտրոնների ու տրանսպորտային միջանցքների ստեղծման ու զարգացման հարցերը։