ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Միլանի «Ինտեր» ֆուտբոլային ակումբը հունիսի 22-ին կներկայացնի նոր ֆուտբոլիստին` Հենրիխ Մխիթարյանին։ Տեղեկությունը հայտնում է Football Italia–ն։
Ինչպես գրում է իտալական պարբերականը, 33-ամյա հայ ֆուտբոլիստի աշխատավարձը «սև ու կապույտների» շարքերում կազմում է տարեկան մոտ 4.5 մլն եվրո։ Մխիթարյանի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը։
Նշենք, որ «Ռոմայի» կազմում Հենրիխ Մխիթարյանը նախորդ մրցաշրջանում մասնակցել է 44 հանդիպման` դառնալով 5 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Բացի այդ, Հայաստանի հավաքականի նախկին ավագը նվաճել է Լիգայի կոնֆերենացիաների գավաթը։