Իշխանությունների հարցեր. Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ-ում հիմնական զեկուցող է նշանակվել

Արմեն Գևորգյան
Որոշումը կայացվել է ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության մշտական անդամ Արմեն Գևորգյանը նշանակվել է ԵԽԽՎ-ում տեղական և տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը։
Նշվում է, որ նման որոշում է կայացվել ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի հունիսի 21-ին կայացած հերթական նիստում։
Հիշեցնենք, որ Գևորգյանը հունիսի 21-ին ելույթ էր ունեցել ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում «Անվտանգության նոր մարտահրավերները Եվրոպայում. Եվրոպայի խորհրդի դերը» թեմայով քննարկման ընթացքում և ասել, որ Եվրախորհուրդը ԼՂ հարցում չի կարողանում իրերն իրենց անուններով կոչել: