ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Հնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի։ Տարերքի հետևանքով ավելի քան 5,5 մլն մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է India TV հեռուստաալիքը՝ հղում անելով նահանգի ոստիկանությանը։
Ջրհեղեղի պատճառ են դարձել հորդառատ անձրևները, որոնք արդեն ավելի քան երկու շաբաթ է չեն դադարում: Առատ տեղումների պատճառով Բրահմապուտրա ու Բարաք գետերը դուրս են եկել ափերից՝ հեղեղելով նահանգի մեծ մասը:
Հնդկաստանի օդերևութաբանական դեպարտամենտի տվյալներով՝ միայն մինչև հունիսի 19-ը նահանգում տեղացել է ամսական տեղումների նորմայի 109 տոկոսը:
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ավելի վաղ խնդիրը քննարկել էր իր գլխավոր նախարար Խիմանտա Բիսվա Սարմայի հետ։ Կառավարության ղեկավարը բնակչությանը հավաստիացրել էր, որ տարերային աղետից տուժածներին օգնություն կցուցաբերվի։