Հայ մարզիկները կմասնակցեն «Մենք միասին ենք։ Սպորտ» ամառային պարալիմպիկ խաղերին

Մարզասերները "Տարլան" (Ղազախստան) - Հայաստանի ազգային հավաքական սլեջ-հոքեյի հանդիպմանը «Մենք միասին ենք։ Սպորտ» Պարալիմպիկ ձմեռային խաղերի ժամանակ (20 մարտի, 2022թ). Խանտի Մանսիյսկ. Արխիվային լուսանկար
Խաղերին կմասնակցեն 150 մարզիկներ Հայաստանից, Բելառուսից և Թուրքմենստանից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Ավելի քան 850 մարզիկ նախատեսում է մասնակցել «Մենք միասին ենք։ Սպորտ» ամառային պարալիմպիկ խաղերին։ Այս մասին հայտարարել է ՌԴ կառավարության փոխնախագահ Դմիտրի Չերնիշենկոն։
«Պարալիմպիականների ամառային խաղերը ևս մեկ մասշտաբային մրցում կդառնան, որը կանցկացվի «Մենք միասին ենք։ Սպորտ» շարժման հովանու ներքո։ Սոչիում կայանալիք ամառային խաղերին նախատեսվում է ավելի քան 850 մարզիկի մասնակցության, որից 150-ը Բելառուսի, Հայաստանի և Թուրքմենստանի ներկայացուցիչներ են։ Քայլեր են իրականացվում նաև այլ` ՇՀԿ, ԲՐԻՔՍ և ԱՊՀ անդամ երկրներից մարզիկների մասնակցությունը կազմակերպելու համար»,- ասել է Չերնիշենկոն։
Խաղերը տեղի կունենան Սոչիում այս տարվա հոկտեմբերի 2-9-ը։ Ծրագրում 9 մարզաձև է ներառված` թեթև ատլետիկա, լող, սեղանի թենիս, նետաձգություն, պարատհեկվոնդո, նավավարություն, ֆուտբոլ, շաշկի, շախմատ։
«Մենք միասին ենք. Սպորտ» ձմեռային պարալիմպիկ խաղերը կայացել են Խանտի-Մանսիյսկում մարտի 17-20-ը։ Մրցումներին մասնակցել են 140 մարզիկներ 5 երկրներից։