Երևանում կրակոցներ են հնչել

Արխիվային լուսանկար
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik. Այսօր կրակոցներ են հնչել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 20:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել «էրեբունի» բժշկական կենտրոնից, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Հիվանդանոց ժամանած ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: Կայքի փոխանցմամբ, բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը։
Իրավապահները պարզել են, որ կրակոցները հնչել են Արշակունյաց պողոտայում։
Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կրակողի անձը ճշտելու, նրան և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: