Արևմուտքն անպատասխանատու մակրոտնտեսական քաղաքականություն է վարում. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին. Արխիվային լուսանկար
ՌԴ նախագահը, դիմելով ԲՐԻԿՍ գործարար համաժողովի մասնակիցներին, մեկնաբանել է Արևմուտքի պատժամիջոցային քաղաքականությունն ու Ռուսաստանում մակրոտնտեսական իրավիճակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Արևմուտքի երկրները անպատասխանատու մակրոտնտեսական քաղաքականություն են վարում, ինչը բացասաբար է անդրադառնում բոլոր երկրների բնակիչների բարեկեցության վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 23-24-ը կայանալիք ԲՐԻԿՍ գործարար համաժողովի մասնակիցներին ուղղված իր ուղերձում։
«Մեր երկրների գործարարները ստիպված են բարդ պայմաններում զբաղվել բիզնեսի զարգացմամբ, երբ արևմտյան գործընկերները անտեսում են շուկայական տնտեսության, ազատ առևտրի, մասնավոր սեփականության անձեռնմխելիության հիմնարար սկզբունքները։ Ըստ էության, անպատասխանատու մակրոտնտեսական քաղաքականություն են վարում, այդ թվում՝ տպագրական հաստոցի գործարկում, անվերահսկելի էմիսիա և չապահովված պարտքերի կուտակում», – ասել է ՌԴ նախագահը։
Նրա խոսքով` արևմտյան երկրները շարունակում են քաղաքական առումներով մոտիվացված պատժամիջոցներ կիրառել, ուժեղացնում են մրցակիցների վրա ճնշումների մեխանիզմները, քայքայում տրանսպորտային և լոգիստիկ շղթաները։
«Այդ ամենը հակասում է ողջախոհությանը և տարրական տնտեսական տրամաբանությանը, գլոբալ առումով վնասում է բիզնես շահերին, բացասական ազդեցություն է թողնում ըստ էության բոլոր երկրների բնակչության բարեկեցության վրա», – ընդգծել է Պուտինը։
Նա նաև նշել է, որ Ռուսաստանի մակրոտնտեսական քաղաքականությունը, անկախ պատժամիջոցներից, արդյունավետություն է ցուցադրում։
«Ընդհանուր առմամբ ուզում եմ նշել, որ Ռուսաստանում համալիր միջոցներ են ձեռնարկվում՝ ուղղված պատժամիջոցների բացասական ազդեցությունը նվազեցնելուն, շահագրգիռ բոլոր պետությունների հետ մեր առևտրաներդրումային կապերի ամրապնդմանը։ Մակրոտնտեսական մեր քաղաքականությունը գործնականում արդյունավետություն է ցուցադրում», – ասել է նա։
Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանին հաջողվել է պաշտպանել ռուսական ֆինանսական համակարգը, սկսել կայունացնել իրավիճակն արդյունաբերության մեջ, թիրախային սոցիալական աջակցություն ցուցաբերել քաղաքացիներին։
Արևմուտքը «հավաքագրում» է ռուսաստանցի մասնագետներին․ Մեդվեդևը` ՏՏ ոլորտին աջակցելու մասին
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 119-րդ օրը։