Ապարանում ոստիկանները հսկողություն են անում վրեժխնդրությունը բացառելու համար. «Ժողովուրդ»

Ապարան
Իրավապահները մտավախություն ունեն հնարավոր վենդետայի մասով և իրավիճակը կարգավորելու համար կոնկրետ քայլերի են գնացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Հունիսի 19-ին Ապարանում հնչած կրակոցներն իրավապահ համակարգում լուրջ անհանգստության տեղիք են տվել: Մասնավորապես, իրավապահ համակարգը խիստ հսկողություն է սահմանել Ապարան քաղաքում, ինչպես նաև մարզում՝ նպատակ ունենալով իրավիճակը վերահսկողության տակ պահել: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթին հասած տեղեկությունների համաձայն՝ որոշում է կայացվել ինչպես կրակոցի արդյունքում սպանված, այնպես էլ միջադեպի մյուս մասնակիցների բնակարանների մոտ ոստիկանական հսկողություն սահմանել հնարավոր վրեժխնդրության դեպքերից խուսափելու համար:
«Ասել է թե՝ իրավապահները մտավախություն ունեն հնարավոր վենդետայի մասով և իրավիճակը կարգավորելու համար կոնկրետ քայլերի են գնացել»,–գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Հիշեցնենք, որ հունիսի19-ին Նիգավանի մոտ տեղի ունեցած վիճաբանությունից հետո հրազենային վնասվածքներով Ապարանի բժշկական կենտրոն տեղափոխված երկու անձ՝ Ապարան քաղաքի27-ամյա բնակիչներ, հիվանդանոցում մահացել են, իսկ 5 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոններ. նրանից մեկի վիճակը ևս ծանր է: Սպանության մեջ կասկածվող32-ամյա տղամարդը ձերբակալվել է։
Հավելենք, որ դեպքի մասին Sputnik Արմենիային որոշակի մանրամասներ են հայտնի դարձել։ Վիրավորում ստացած և «Աստղիկ» ԲԿ-ում մահացած Տիգրան Հարությունյանն Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանի հարազատներից է։ 28-ամյաՏիգրանը«Գնթունիք» սուպերմարկետումէրաշխատում։