Աֆղանստանում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվն անցել է 250-ը

Երկրաշարժ Աֆղանստանում
Շտապ օգնություն չցուցաբերելու դեպքում զոհերի թիվը կարող է ավելանալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Աֆղանստանի Պակտիկա նահանգում երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 255, վիրավորվել՝ 155 մարդ, հայտնում է Bakhtar լրատվական գործակալությունը։
Ավելի վաղ Կարմիր մահիկի հարավ-արևմտյան գոտու ղեկավար Էլիաս Նասերին հայտնել էր Պակտիկա և Խոստ նահանգներում առնվազն 120 մարդու մահվան մասին։
Շտապ օգնություն չցուցաբերելու դեպքում զոհերի թիվը կարող է աճել։
Երկրաշարժ Աֆղանստանում
Աֆղանստանում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել տեղական ժամանակով 20:54-ին (Երևանի ժամանակով` 00:54-ին):
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խոստ քաղաքից 44 կիլոմետր հարավ-արևմուտք, որտեղ ապրում է ավելի քան 96 000 մարդ։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մոտ 51 կիլոմետր խորության վրա։