ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Զմեինի կղզին գրավելու փորձը կրկին ձախողվել է, և Ուկրաինան որոշել է հարձակվել Սև ծովում ռուսական գազային աշտարակների վրա: Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Պարտությունը հակառակորդին ստիպեց հրաժարվել Զմեինի կղզում դեսանտ իջեցնելուց։ Կիևի ռեժիմը նոր արկածախնդրության է դիմել Սև ծովի հյուսիսարևմտյան մասում ռուսական գազ արդյունահանող ենթակառուցվածքի օբյեկտների ուղղությամբ», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հունիսի 20-ին, ժամը 08։00-ից ՎԿ-1 և Ղրիմ-1 գազի արդյունահանման հարթակները խոցվել են հականավային հրթիռներով և «Բայրաքթար ՏՎ-2» ԱԹՍ–ով։
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ հրթիռակոծության հետևանքով հրդեհ է բռնկվել ՎԿ-1 հարթակում, և Սև ծովի այս հատվածում էկոլոգիական աղետի վտանգ է առաջացել։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 118-րդ օրը։