Ուկրաինական զինյալները հիվանդներին վռնդել են Օդեսայի պոլիկլինիկայից. ՌԴ ՊՆ

Միխայիլ Միզինցև
Գեներալ Միզինցևի խոսքով` ուկրաինացի զինվորականներն ու գումարտակների մարտիկները կրակակետեր են տեղակայել Դոնբասի բուժհաստատություններում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Ուկրաինայի տարածքային պաշտպանության ստորաբաժանումները տեղակայվել են Օդեսայի թիվ 29 պոլիկլինիկայում ու մոտակայքում համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (ՀԿՌՀ) են տեղակայել։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը:
«Օդեսայի թիվ 29 քաղաքային պոլիկլինիկայում տարածքային պաշտպանության ստորաբաժանումներ են տեղակայվել, իսկ հարակից տարածքում հրետանի ու համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր են տեղադրվել, ընդ որում՝ բոլոր հիվանդներին, անկախ նրանց առողջական վիճակից, լկտիաբար վռնդել են բուժհաստատությունից», - ասել է նա:
Բացի այդ, ուկրաինացի զինվորականներն ու գումարտակների մարտիկները կրակակետեր են տեղակայել Դոնբասի բուժհաստատություններում, այդ թվում՝ Պրիվոլյեում (ԼԺՀ), Ավդեևկայում ու Սլավյանսկում (ԴԺՀ):
Ուկրաինացի պահեստայինները Սևերոդոնեցկի մերձակայքում գերի են հանձնվել. կադրեր
Գեներալն ավելացրել է, որ ուկրաինական ԶՈւ-ն նաև զորանոցներ է սարքել, զրահատեխնիկա, հրետանի ու ՀԿՌՀ է տեղակայել Սլավյանսկի հոգեբուժական գիշերօթիկ հաստատության ու սանիտարահամաճարակաբանական կայանի տարածքներում:
Ընդ որում, Միզինցևի խոսքով, մերձակա տների բնակիչները չեն տարհանվել ու ազգայնականների կողմից փաստացի որպես բնական վահան են օգտագործվում:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 118-րդ օրը։