ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Twitter-ի տնօրենների խորհուրդը միաձայն հավանություն է տվել, որ ընկերությունը 44 մլրդ դոլարով վաճառվի Իլոն Մասկին։ Տեղեկությունը հայտնում է ABC News-ը՝ վկայակոչելով ԱՄՆ–ի արժեթղթերի ու բորսաների հանձնաժողով ներկայացված հայտարարությունը։
Նշվում է, որ մանրակրկիտ վերլուծության արդյունքում գործարքը ընկերության ու բաժնետերերի շահերին համապատասխանող է ճանաչվել: Ընկերության ներդրողները 15,22 դոլարի շահույթ կստանան իրենց պատկանող յուրաքանչյուր բաժնետոմսի համար: Բաժնետերերին նաև խորհուրդ են տվել ընդունել համաձայնագրի պայմանները ու նպաստել գործարքի շուտափույթ ավարտին:
Հիշեցնենք` ապրիլի 25-ին հայտնի դարձավ, որ ձեռնարկատերը 44 մլրդ դոլարով գնել է Twitter-ը։
Գործարարն ասել է, որ սոցցանցի ակտիվները գնելու նպատակը ոչ թե կոմերցիոն շահն է, այլ հասարակական հարթակ ստեղծելու ցանկությունը, որը առավելագույն վստահություն կվայելի ամբողջ աշխարհում և խոսքի իրավունք կտա յուրաքանչյուրին։