ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Ռոստովի շրջանում ծրագրված ուսումնական թռիչքի ժամանակ Սու-25 ռազմական ինքնաթիռ է կործանվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությանը։
«Օդաչուն մահացել է, թռիչքն իրականացվել է առանց զինամթերքի, ինքնաթիռը կործանվել է ամայի վայրում»,- ասված է հաղորդագրությունում։
Նախնական տվյալով՝ ինքնաթիռի կործանման պատճառ կարող էր դառնալ տեխնիկական անսարքությունը։ Տեղում աշխատում է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի հանձնաժողովը։