Մայիսին հերթական ռեկորդն է գրանցվել. Վահան Քերոբյանը թվեր է ներկայացրել

Վահան Քերոբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարի խոսքով` մեկ ամսում աշխատաշուկայում 1.28% աճ է գրանցվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Այս տարվա մայիսին աշխատանքի շուկան շարունակել է աճել և գրանցել հերթական ռեկորդը։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նրա խոսքով` մայիսին գրանցված աշխատատեղերի թիվը կազմել է 673,224, ցուցանիշը 2022 թվականի ապրիլի համեմատ աճել է 8,488–ով կամ 1.28%-ով։
«Աշխատավարձային ֆոնդը կազմել է 160.055 մլրդ դրամ»,– նշել է Քերոբյանը։
Ըստ նրա` նախորդ տարվա մայիսի համեմատ աշխատանքի շուկայի ցուցանիշն ավելացել է 38,273-ով կամ 6.03%֊ով։
Մոսկվան ու Երևանը ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն են ստեղծում