«Խոսակցություններն արդեն անիմաստ են»․ Զախարովան՝ Լիտվայի գործողությունների մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը մեկնաբանել է դեպի Կալինինգրադ բեռների տարանցումից Լիտվայի հրաժարվելու հետ կապված իրադրությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Լիտվան պետք է հասկանա, որ Կալինինգրադ տարանցման վերաբերյալ Վիլնյուսի գործողությունները Մոսկվայի կողմից թշնամական որակելը նշանակում է, որ հիմա «խոսակցություններն արդեն անիմաստ են»։ Այս մասին «СоловьевLive»-ի եթերում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ինձ թվում է, որ նա պետք է հասկանա գլխավորը. երբ ՌԴ-ն մյուս կողմի վերաբերյալ բառ է արտաբերում, նրա վարքը բնութագրելով որպես բացահայտ թշնամական, ապա այստեղ արդեն խոսակցություններն անիմաստ են, արդեն անիմաստ է ինչ-որ բանաձևեր հայտնագործել, որոնք կարող էին իրավիճակը շեղել և ձևացնել, թե խնդիրը գոյություն չունի»,- ասել է նա:

«Լիտվական երկաթուղիները» Կալինինգրադի երկաթուղուն տեղեկացրել է ԵՄ պատժամիջոցների տակ հայտնված մի շարք ապրանքների տարանցումը դադարեցնելու մասին: Մարզի նահանգապետ Անտոն Ալիխանովը հայտարարել է, որ Կալինինգրադի մարզի լաստանավային համալիրը կհաղթահարի Լիտվայով տարանցումը սահմանափակելու պատճառով առաջացած բեռների ավելացումը։

Լիտվայով Կալինինգրադի մարզ նավթամթերքի տեղափոխումը շարունակվում է, դրանց տարանցումը մինչև օգոստոսի 10-ը սահմանափակված չէ: Արգելքի տակ հայտնված ապրանքները տեղ կհասցնեն ջրային ճանապարհով, դրանք կվերաբաշխվեն ծովային փոխադրումների համար՝ հաշվի առնելով լաստանավերը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Կալինինգրադի մարզի կառավարության մամուլի ծառայության ղեկավար Դմիտրի Լիսկովը:
Ռուսաստանի Դաշնության խորհրդի ինքնիշխանության պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կլիմովը հունիսի 20-ին հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է շտկի Կալինինգրադի շրջափակման հետ կապված իրավիճակը, կամ Ռուսաստանը ձեռքերն արձակված կլինեն՝ տարանցման հարցը ցանկացած միջոցներով լուծելու համար: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն Լիտվայի ձեռքով սկսում է ռուսական տարածաշրջանի շրջափակումը, դա ուղղակի ագրեսիա Է Ռուսաստանի դեմ, որը ստիպում է ինքնապաշտպանության դիմել։