Յակուտիայում ռադարների էկրանից անհետացել է Ան-2 ինքնաթիռը

Ան-2 ինքնաթիռ. Արխիվային լուսանկար
Որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով ներգրավվել է ավիացիան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Ան-2 ինքնաթիռը ռադարներից անհետացել է Յակուտիայի «Վերտիկալնի» թռիչքահրապարակ հասնելու ճանապարհին։ Օդանավում եղել է 3 մարդ, հայտնում է Ռուսաստանի ԱԻՆ-ը։
Նշվում է, որ Ան-2-ը նշանակված ժամին վայրէջք չի կատարել «Վերտիկալնի»-ում։
«Տեղական ժամանակով ժամը 09:00-ին օդանավը պետք է վայրէջք կատարեր «Վերտիկալնի» հրապարակում, սակայն նշանակված ժամին չի ժամանել և անհետացել է ռադարների տեսադաշտից։ Օդանավում, նախնական տվյալներով, երեք մարդ է գտնվում՝ անձնակազմի երկու անդամ, մեկ ուղևոր և մեկ տոննա բեռ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ինքնաթիռի որոնման համար ներգրավվել է ավիացիան, որոնողական աշխատանքների համար նախատեսված են մեկ Ան-26 ինքնաթիռ և մեկ Մի-8 ուղղաթիռ: