Հավի ձվի շրջանառության ոլորտում վարույթ է հարուցվել գործող 5 ընկերության նկատմամբ

Վարույթ է հարուցվել գերիշխող դիրքի չարաշահման կամ հակամրցակցային համաձայնության հնարավոր իրավախախտման վերաբերյալ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik.Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել հավի ձվի շրջանառության ոլորտում, հայտնում են ՄՊՀ մամուլի ծառայությունից:
Ուսումնասիրության արդյունքում վարույթ է հարուցվել «Արզնու տոհմային ԹՏԽ» բաց բաժնետիրական, «Պրոյեկտ ինտեր-ինվեստ», «Աշտարակ Ձու», «Լուսակերտի Էլիտ» սահմանափակ պատասխանատվությամբ և «Արաքս թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերությունների նկատմամբ։
Այս ընկերությունների նկատմամբ վարույթ է հարուցվել հավի ձվի շրջանառության ոլորտում գերիշխող դիրքի չարաշահման կամ հակամրցակցային համաձայնության հնարավոր իրավախախտման վերաբերյալ: