ԵԱՏՄ-ն կզրոյացնի շաքարի ճակնդեղի հավաքման համար նախատեսված տեխնիկայի տուրքը

ԵԱՏՄ-ում դժվարացած մատակարարումների պայմաններում որոշումը կօգնի զսպել ճակնդեղային արդյունաբերության ինքնարժեքի աճը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. ԵԱՏՄ-ն կզրոյացնի շաքարի ճակնդեղի հավաքման համար նախատեսված տեխնիկայի տուրքը։ Այս մասին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում Մինսկում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստն ամփոփող ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան։
Նա նշեց, որ խոսքը երրորդ երկրներից ներկրվող տեխնիկայի մասին է։ Ըստ Մալկինայի` դեպի ԵԱՏՄ դժվարացած մատակարարումների և ծախսերի աճի պայմաններում տուրքի զրոյացումը կօգնի զսպել ճակնդեղային արդյունաբերության, մասնավորապես` շաքարավազի արտադրության (ԵԱՏՄ-ում դրա արտահանող և արտադրող երկրներն են Ռուսաստանն ու Բելառուսը) ինքնարժեքի աճը։
Սակագնային արտոնությունը տեխնիկայի մի մասի համար կգործի մինչև 2022 թվականի տարեվերջ, մյուս մասի համար` մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։
Բացի այդ, զրոյացվել է նաև սննդամթերքի զգալի մասի տեղափոխման համար նախատեսված սառնարանային կոնտեյներների տուրքը։
Ռուսաստանը կչեղարկի ԵԱՏՄ երկրներ հացահատիկի արտահանման սահմանափակումները
Դեռ ապրիլի սկզբին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը ժամանակավոր զրոյացրել էր տուրքերը որոշ ապրանքատեսակների համար, այդ թվում` մի շարք սննդամթերքների և դրանց բաղադրիչների, փաթեթավորման նյութերի, քիմիական արտադրանքի, տրանսպորտային միջոցների արտադրության և վերանորոգման համար նախատեսված մասերի։ Սառնարանային կոնտեյներների համար արտոնյալ սակագներ կգործեն մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա և գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Այժմ ԵԱՏՄ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։
ԵԱՏՄ–ին ապագայում կարող են անդամակցել նախկին ԽՍՀՄ–ից դուրս գտնվող երկրները. Օվերչուկ