Արևմուտքն է Ուկրաինային դուրս բերել Ռուսաստանի հետ բանակցություններից. Նեբենզյա

Վասիլի Նեբենզյա
Դիվանագետը Ուկրաինայում բռնություն ու ռուսատյացություն հրահրելու մեղադրանք է ուղղել Արևմուտքի երկրներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Արևմտյան համակարգողներն են Կիևին դուրս բերել Մոսկվայի հետ բանակցություններից։ Ինչպես հայտնում է RT-ն, ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան այս հայտարարությունն արել է կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստում։
«Արևմտյան համակարգողներն են Կիևի բանակցային թիմին հանել ճգնաժամի լուծմանն ուղղված դիվանագիտական երկխոսությունից», - նշել է դիվանագետը:
Նեբենզյայի խոսքով՝ արևմտյան երկրները սկսել են համոզել իրենց ու ամբողջ աշխարհին, որ լուծումը կարող է լինել միայն Ռուսաստանի հետ մարտի դաշտում:
Բացի այդ, դիվանագետը Արևմուտքի երկրներին մեղադրել է Ուկրաինայում բռնություն ու ռուսատյացություն հրահրելու համար։
«Մեր արևմտյան գործընկերները, ցավոք, անմիջական կապ ունեն ուկրաինական ողբերգության հետ։ Մենք տեսնում ենք, որ դուք եք բռնություն ու ռուսատյացություն հրահրում Ուկրաինայում»,– ասել է նա։
Ավելի վաղ Կրեմլից հայտնել էին, որ եվրոպացի առաջնորդների կիևյան այցից հետո ուկրաինական կողմը Ռուսաստանի հետ բանակցությունները վերսկսելու փորձեր չի ձեռնարկել։
Հիշեցնենք` ռուս-ուկրաինական բանակցությունները մեկնարկեցին փետրվարի 28-ին։ Մոսկվայի պատվիրակությունը գլխավորում էր ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Բելառուսում անցկացված մի քանի հանդիպումից հետոկողմերը շփումը շարունակեցին տեսակապով:
Ինչո՞ւ ռուս-ուկրաինական բանակցություններում Թուրքիայից բացի այլ միջնորդ չի հայտնվում
Մարտի 29-ին բանակցություններ կազմակերպվեցին Ստամբուլում։ Ապրիլի 12-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողներին ասաց, որ Կիևը, հրաժարվելով Թուրքիայի հետ բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածություններից, այդ գործընթացը փակուղի է մտցրել։
Պետք է նախ վերականգնել բանակցողների աշխատանքը. Լավրովը` Պուտին–Զելենսկի հանդիպման մասին