Անակնկալ այց. ԱՄՆ արդարադատության նախարարը մեկնել է Ուկրաինա

Մերիկ Գարլանդ
Գարլանդը հանդիպելու է Ուկրաինայի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովայի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. ԱՄՆ արդարադատության նախարար Մերիկ Գարլանդը չհայտարարված այցով մեկնել է Ուկրաինա: Տեղեկությունը Twitter-ի իր էջում հայտնել է նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էնթոնի Քոուլին:
Պաշտոնյայի խոսքով՝ Գարլանդը հանդիպելու է Ուկրաինայի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովայի հետ, որպեսզի քննարկի Ուկրաինայում ռազմական հանցագործություններին մասնակցած անձանց բացահայտելու ջանքերը:
Ուկրաինային ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ տրամադրելու շուրջ կոնսենսուս կա. Ֆրանսիայի ԱԳՆ
«ԱՄՆ-ն միանշանակ ազդանշան է ուղարկում։ Թաքնվելու տեղ չկա, մենք ու մեր գործընկերները մտադիր ենք գործի դնել բոլոր հնարավորությունները, որպեսզի պատասխանատվության ենթարկենք նրանց, ովքեր պատասխանատու են այդ դաժանությունների համար», - ասել է նախարարը:
Պետդեպարտամենտն ավելի վաղ հայտարարել էր, թե ռուսական ուժերը ներգրավված են Ուկրաինայի հակամարտության ընթացքում ռազմական հանցագործությունների մեջ: Ռուսական կողմը հերքում է այդ մեղադրանքները։
Ամերիկյան արբանյակները ուկրաինական գրոհից առաջ նկարահանել են Զմեինի կղզին