ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Հունիսի 19-22-ը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ Ազգային ժողովի պատգամավորներ Հասմիկ Հակոբյանը, Ծովինար Վարդանյանն ու ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Զաբելա Ղազարյանը գործուղվել են Թուրքիայի Հանրապետություն։
Կարգադրությունը հրապարակվել է ԱԺ պաշտոնական կայքում։
Դրա համաձայն` գործուղման նպատակը Ստամբուլում անցկացվող Միջխորհրդարանական միության՝ միգրացիայի հարցերին նվիրված համաժողովի աշխատանքներին մասնակցելն է։