Ուկրաինան կրկին գնդակոծել է Դոնեցկը. 155 մմ տրամաչափի արկեր են կիրառվել

Դոնեցկ
155 մմ տրամաչափի հրետանի են կիրառում ՆԱՏՕ–ի երկրները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Առավոտյան ուկրաինական զորքերը կրկին գնդակոծել են Դոնեցկի Կիևյան շրջանը` արձակելով 155 մմ տրամաչափի արկեր։ Տեղեկությունը հայտնում է Հրադադարի վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնի ԴԺՀ ներկայացուցչությունը։
Ըստ հաղորդագրության` ուկրաինական զորքը 155 մմ տրամաչափի 5 արկ է արձակել Դոնեցկի Կիևյան շրջանի ուղղությամբ։
155 մմ տրամաչափի հրետանի են կիրառում ՆԱՏՕ–ի երկրները։ Բացի այդ, Ուկրաինայում մեկ օրինակով մշակվել և պատրաստվել է այդ տրամաչափի «Բոգդանա» անվավոր ինքնագնաց հրետանային կայանք։ Ավելի վաղ ԱՄՆ Ուկրաինային 155 մմ տրամաչափի Մ-777 հաուբիցներ էր մատակարարել, ուկրաինական զորքն էլ դրանք կիրառել էր քաղաքներ գնդակոծելու համար, այդ թվում` Դոնեցկը, ինչի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել։
Դոնեցկի Կիևյան շրջանը գտնվում է քաղաքի հյուսիսային հատվածում։ 2014 թվականից ի վեր, երբ ԴԺՀ–ն անկախություն հռչակեց Կիևում տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո, այդ տարածքը պարբերաբար գնդակոծվում էր ուկրաինական ուժայինների կողմից։ Շրջանի հյուսիսային ծայրամաս է համարվում օդանավակայանը, որը ոչնչացվել է տեղանքը պաշարած ուկրաինացի զինվորականների և նրանց դիրքերը գրոհող Դոնեցկի աշխարհազորայինների միջև տեղի ունեցող տևական մարտերի հետևանքով։
Ռուսական ֆրեգատը «Կալիբր» հրթիռով հարվածել է Ուկրաինայի թիրախներին. տեսանյութ
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 117-րդ օրը։