Ուկրաինայի ԶՈւ-ն հրետակոծում է Խարկովի բնակելի թաղամասերը. ՌԴ ՊՆ

Գեներալը պարզաբանել է, որ ուկրաինացի զինվորականներն ուզում են մեղադրել Ռուսաստանի ԶՈւ-ին խաղաղ բնակիչներին առանց տարբերակելու հարվածելու մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Կիևը Խարկովի մարզում սադրանք է իրականացնում. այնտեղ հրետանային մարտկոց է տեղակայված, որը պարբերաբար գնդակոծում է քաղաքի բնակելի թաղամասերը։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը:
Գեներալը ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ սադրանքի նպատակն է մեղադրել ռուսական ստորաբաժանումներին խաղաղ բնակիչների վրա իբր առանց տարբերակելու հարվածների մեջ, ինչպես նաև պայմաններ ստեղծել նրանց բնակարաններից վտարելու ու դատարկ շինություններում կրակակետեր տեղակայելու համար:
Գեներալլն ասել է նաև, որ ուկրաինացի զինվորականները ԼԺՀ–ի Լիսիչանսկի երեք դպրոցներում և մեկ մանկապարտեզում հենակետեր ու զինամթերքի պահեստներ են սարքել։
Կրամատորսկի հինգ ուսումնական հաստատություններում ստեղծվել են նաև հենակետեր և ռազմամթերի պահեստներ։
«Իսկանդեր» համալիրի հարվածով ոչնչացվել են «Ուրագան» ուկրաինական կայանքները. ՌԴ ՊՆ
Միզինցևը հայտնել է, որ Ռուսաստանը մարտից ավելի քան 34 հազար տոննա մարդասիրական օգնություն է հասցրել Ուկրաինա։
Բացի մարդասիրական օգնություն ցուցաբերելուց ու խաղաղ բնակչության տարհանումից, ՌԴ զինված ուժերը ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի տարածքը պայթյունավտանգ առարկաներից մաքրելու առաջադրանքներ են կատարում:
«Ընդhանուր առմամբ ստուգվել է 3 450,08 հա տարածք (մեկ օրում՝ 0,8 հա), 35 շենք (դրանցից 13-ը սոցիալապես կարևոր օբյեկտներ են), երկու կամուրջ ու 9,64 կմ ճանապարհ», - ասել է Միզինցևը։
Հատուկ գործողության ընթացքում հայտնաբերվել և վնասազերծվել է ընդհանուր առմամբ 28 698 պայթուցիկ առարկա:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 117-րդ օրը։
ՌԴ ԶՈւ-ն Ուկրաինայում երկու «Բայրաքթար» և կառավարման կետ է ոչնչացրել. ՊՆ