ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. «Տիկ–տոկ» սոցիալական ցանցն առանց պատճառները հայտնելու ու բացատրության հեռացրել է Sputnik Բելառուսի օգտահաշիվը։ Այս մասին հայտնել է գործակալությունը։
«Sputnik Բելառուսի օգտահաշվին հասանելիությունն արգելափակվել է, ամբողջ կոնտենտն էլ` հեռացվել»,- ասված է գործակալության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Խմբագրության կարծիքով` պատճառը քաղաքական է, քանի որ սոցիալական ցանցի նորմերի ոչ մի խախտում թույլ չի տրվել:
Սոցցանցը չի բացատրել օգտահաշվի արգելափակման պատճառները։
Այս տարվա մարտին արգելափակվել էր օգտատերերի մուտքը գործակալության YouTube-ի էջ։