Տարանցումը դադարեցնելու` Լիտվայի որոշումն աննախադեպ է. Պեսկով

Լիտվական երկաթուղիները Կալինինգրադի երկաթուղուն տեղեկացրել են ԵՄ պատժամիջոցների տակ հայտնված մի շարք ապրանքների տարանցումը դադարեցնելու մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Կալինինգրադի մարզով մի շարք ապրանքների տարանցումը դադարեցնելու մասին Լիտվայի որոշումն աննախադեպ է, Ռուսաստանն այն անօրինական է համարում: Այս մասին այսօր լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Դա հնարավոր ամեն ինչի խախտում է։ Մենք հասկանում ենք, որ դա կապված է Եվրոպական միության համապատասխան որոշման հետ՝ պատժամիջոցների գործողությունը տարածել տարանցման վրա։ Դա ևս անօրինական ենք համարում»,-ասել է նա։
Պեսկովը Լիտվայի որոշումը շրջափակման տարր է անվանել՝ հավելելով, որ այդպիսով շատ լուրջ իրավիճակ է ստեղծվում։
«Իրավիճակը շատ խորը վերլուծություն է պահանջում նախքան ինչ-որ միջոցներ և ինչ-որ լուծումներ ձևակերպելը։ Խորը վերլուծություն առաջիկա մի քանի օրվա ընթացքում կանցկացվի»,-ասել է նա։
Լիտվական երկաթուղիները Կալինինգրադի երկաթուղուն տեղեկացրել են ԵՄ պատժամիջոցների տակ հայտնված մի շարք ապրանքների տարանցումը դադարեցնելու մասին: Մարզի նահանգապետ Անտոն Ալիխանովը հայտարարել է, որ Կալինինգրադի մարզի լաստանավային համալիրը կկարողանա հաղթահարել նոր բեռների ծավալը Լիտվայով տարանցումը սահմանափակելու պատճառով:
Եվրոպան Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներով էներգետիկ ինքնասպանություն է գործում. Սեչին
Լիտվայի տարածքով դեպի Կալինինգրադի մարզ նավթամթերքի տեղափոխումը շարունակվում է, դրանց տարանցումը մինչև օգոստոսի 10-ը չի սահմանափակվել: Արգելքի տակ հայտնված ապրանքները կմատակարարեն ջրային ճանապարհով, դրանք կվերաբաշխվեն ծովային փոխադրումների համար՝ հաշվի առնելով լաստանավերը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Կալինինգրադի մարզի կառավարության մամուլի ծառայության ղեկավար Դմիտրի Լիսկովը:
ՌԴ Դաշնային խորհրդի ինքնիշխանության պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կլիմովը երկուշաբթի հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է շտկի Կալինինգրադի շրջափակման հետ կապված իրավիճակը, կամ Ռուսաստանի ձեռքերն արձակված կլինեն տարանցման հարցը ցանկացած միջոցներով լուծելու համար: Նրա խոսքով` ՆԱՏՕ-ն Լիտվայի ձեռքերով սկսում է ռուսական տարածաշրջանի շրջափակումը, դա ուղղակի ագրեսիա Է Ռուսաստանի դեմ, որը ստիպում է ինքնապաշտպանության դիմել։
Պատժամիջոցները երկսայր զենք են․Պուտինը՝ ԵՄ-ի գլոբալ մրցունակությունը կորցնելու մասին