Սիրով եմ կատարել իմ աշխատանքը. Նոր Նորքի ղեկավարը դադարեցնում է լիազորությունները

Ղամբարյանը Նոր Նորքի ղեկավար է նշանակվել 2021 թվականի օգոստոսի 5-ին, ապա 2022 թվականի հունվարի 24-ին վերանշանակվել նույն պաշտոնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Սուրեն Ղամբարյանը վաղվանից դադարացնում է իր լիազորությունները։ Տեղեկությունը նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
«Պաշտոնավարման ընթացքում սիրով ու նվիրումով եմ կատարել իմ աշխատանքը, ձգտել եմ հնարավոր բոլոր միջոցներով անել ամեն ինչ՝ ինձ հարազատ դարձած վարչական շրջանում առկա խնդիրները լուծելու, այն ավելի բարեկարգ և ապրելու պայմաններն առավել հարմարավետ դարձնելու համար»,– նշել է նա։
Ղամբարյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր իրեն վստահել էին տվյալ պաշտոնը, ինչպես նաև վարչական շրջանի բոլոր կրթօջախների աշխատակիցներին, իր աշխատակազմին՝ արդյունավետ համագործակցության համար։
Նշենք, որ Դամբարյանը Նոր Նորքի ղեկավար է նշանակվել 2021 թվականի օգոստոսի 5-ին, ապա, 2022 թվականի հունվարի 24-ին, վերանշանակվել նույն պաշտոնում։
Մինչ այդ` 2019-2021 թթ., նա աշխատել է որպես ՀՀ վարչապետի օգնական։
Փորձագետ ու նախկին թաղապետ. Նիկոլ Փաշինյանը նոր փոխնախարարներ է նշանակել