ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Արարատի մարզի Շահումյան գյուղում ավտոմեքենան ընկել է ջրատարը, մեկ մարդ մահացել է։
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է հունիսի 20-ին, ժամը 17։55-ին:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «VAZ-2109» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրատարը։
Ուղևորներ Ս․ Բ․-ն և Ս․ Մ․-ն (ծնված 2004 թ.) հոսպիտալացվել են Արտաշատի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Կ. Մ․-ի դին: