ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին այս շաբաթվա վերջին սպասում են Իրանում։ Այս մասին հայտնել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն։
«Շաբաթվա վերջին մենք կընդունենք Ռուսաստանի արտգործնախարար Լավրովին», - ասել է Խաթիբզադեն:
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ բանակցություններ կանցկացվեն եվրասիական և կովկասյան տարածաշրջաններում Ռուսաստանի և Իրանի համագործակցության ընդլայնման շուրջ: